Կայացել է ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Թբիլիսիում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:

Նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031