Բուլղարական բանջարեղենային աղցան «Մանժո»
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 3 կգ
2. Սմբուկ – 2 կգ
3. Բուլղարական պղպեղ – 2 կգ
4. Սոխ – 1 կգ
5. Գազար – 300 գ
6. Սխտոր – 1 հատ
7. Բուսայուղ – 200 գ
8. Քացախ – 100 գ
9. Աղ – 100 գ
10. Շաքարավազ – 100 գ
11. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
12. Կծու պղպեղ – 1/5 պատիճ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը լավ լվանալ:
2. Լոլիկը աղալ մսաղացով:
3. Սմբուկն օղակաձև կտրատել:
4. Բուլղարական պղպեղը բարակ շերտատել:
5. Սոխը շերտատել կիսաօղակաձև: Մսաղացով անցկացնել կծու պղպեղը, գազարը, սխտորը: Ամբողջ բանջարեղենը խառնել մեծ թասի մեջ:
6. Ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, պղպեղ և բուսայուղ:
7. Բանջարեղենը հասցնել եռման և ցածր կրակի վրա շոգեխաշել 40 րոպե:
8. Աղցան Մանժոն լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը