 
                        Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
 
                                    Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 57 կգ, 65 կգ, 70 կգ, 79 կգ քաշային մարզիկները:
57 կգ քաշում Մավել Խնձրցյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Մոլդովայից Անատոլի Բուռուինանին է:
65 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Գևորգ Թադևոսյանը կմեկնարկի սերբ Ստևան Անդրիչի հետ գոտեմարտով:
70 կգ քաշում Արման Անդրիասյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում Թուրքիայից Սելահաթին Կիլիկսալայանինն է:
79 կգ քաշում Արման Ավագյանը որակավորման փուլում կփորձի հաղթել Ադրբեջանի և Բուլղարիայի ներկայացուցիչների հաղթողի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        