Կերեք սա, որպեսզի ավելի երջանիկ լինեք
Ահա այն մթերքները, որոնք պետք է շտապ օգտագործել ավելի երջանիկ դառնալու համար:
Բանջարեղենային աղցանը լավ տրամադրության աղբյուր է, որովհետև արտադրում է երջանկության հորմոն՝ էնդորֆին: Բանջարեղենային աղցանին ավելացրեք ավելի շատ լոլիկ, բուլղարական պղպեղ, սխտոր և բազուկ:
2. Ծովային ձուկ
Ծովային յուղոտ ձուկը պարունակում է մեծ քանակությամբ Օմեգա-3, որն ուժեղացնում է հակադեպրեսանտների ազդեցությունը: Ուտելով նման մթերք՝ Ձեզ երջանիկ կզգաք նույնիսկ հենց այն պատճառով, որ այն շատ համեղ է:
3. Պաղպաղակ
Շատ համեղ ամառային մթերք: Դրանում պարունակվում է 4 անգամ ավելի շատ ածխաջուր, քան կաթի մեջ: Պաղպաղակը ամրացնում է ոսկորները, իջեցնում է արյան ճնշումը, ուժեղացնում է իմունիտետը: Գնացեք խանութ, գնեք պաղպաղակ, ճաշակեք այն և Ձեզ երջանիկ զգացեք:
4. Պիցցա
Եթե այն թարմ թխված է և խրթխրթան, ապա Ձեզ միանգամից երջանիկ կզգաք: Սակայն պիցցա ուտելիս պետք է չափը չանցնել, թե չէ երջանկությանը կփոխարինի տխրությունը՝ առավոտյան վազելու հեռանկարի պատճառով: Այդ ժամանակ պիցցան չի օգնի:
5. Բանան
Բանանը միշտ օգտակար է, այն կվանի Ձեզնից սթրեսը և երջանիկ կդարձնի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը