
Տանը պատրաստեք իտալական շոկոլադե պաղպաղակ՝ Ջելատո

Բաղադրիչներ
1. Կաթ – 6 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձվի դեղնուց – 12 հատ
4. Մուգ շոկոլադ – 340 գ
5. Կակաո՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ խառնել մի փոքր հարած դեղնուցները, երեք բաժակ կաթը և շաքարավազը: Դնել ցածր կրակի վրա և հարելով եփել՝ մինչև զանգվածի պնդանալը:
2. Վերցնել կրակից և դանդաղ ավելացնել մնացած կաթը և մանրացրած շոկոլադի կեսը: Խառնել՝ մինչև միասեռ զանգված դառնալը:
3. Սառեցնել զանգվածը՝ դնելով այն սառնարանը:
4. Մնացած շոկոլադն ավելացնել զանգվածին, խառնել, տեղավորել կոնտեյների մեջ և սառեցնել՝ խառնելով յուրաքանչյուր 30 րոպեն մեկ:
5. Մատուցելուց առաջ կակաո ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը