
Հավի բլիթներ՝ պատրաստված կանաչիով և պանրով

Բաղադրիչներ
1. Հավի ֆարշ – 600 գ
2. Ձու – 4-5 հատ
3. Պանիր – 150 գ
4. Թթվասեր – 2-3 ճ/գ
5. Ալյուր – 2-3 ճ/գ
6. Սամիթ, մաղադանոս – 1 փունջ
7. Կանաչ սոխ – 1 փունջ
8. Աղ, սև պղպեղ
9. Քարրի – 0.5 թ/գ
10. Բուսայուղ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերել խոշոր քերիչով:
2. Կանաչիները լվանալ, չորացնել, կտրատել:
3. Թասի մեջ լցնել ֆարշը, ավելացնել ձուն, աղ և պղպեղ ցանել, ավելացնել նաև կանաչիները, պանիրը, համեմունքները, թթվասերը և ալյուրը: Լավ խառնել: Թողնել 20 րոպե:
4. Տապակը տաքացնել, բուսայուղ լցնել, բլիթներ ձևավորել և տապակել երկու կողմից, մինչև կարմրավուն կեղև կապելը: Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը