«Ուզում ենք խաղաղություն մեր հայրենիքում, մեր երեխաների համար». խաղաղ հավաք Ստեփանակերտում

Արցախում տեղի ունեցողն այսօր հումանիտար աղետ է: Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Այս ուղերձով են այսօր Արցախի կանայք` երեխաների հետ միասին մասնակցում Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպված խաղաղ հավաքին:

Նպատակն աշխարհին ցույց տալն է, որ արցախցին կա ու ուզում է խաղաղություն իր հայրենիքում՝ իր երեխաների համար։

«Հայրենիքում ապրելու իրավունքի համար արցախցին պայքարում  է բոլոր հնարավոր  միջոցներով, և այս պահին ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաքն է»,- նշում են հավաքի կազմակերպիչները։

 

 

Տեսանյութեր

Լրահոս