Բաժիններ՝

Ռուսաստանից ձկան արտահանման ծավալը հունվարին աճել է 19,5 տոկոսով

Ռուսաստանից ձկան, ձկնամթերքի եւ ծովամթերքի արտահանման ծավալը, բացառությամբ ԵԱՏՄ-ի երկրների, 2022 թվականի հունվարին կազմել է 96,3 հազար տոննա, ինչը 19,5 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին վկայում է «Ռոսռիբոլովստովո»-ի հաղորդագրությունը՝ ներկայացնելով «Ռոսստատ»-ի տվյալները:

«Ձկան, ձկնամթերքի եւ ծովամթերքի արտահանման ծավալը, «Ռոսստատ»-ի նախնական տվյալներով (ԵԱՏՄ-ի երկրներից դուրս), 2022 թվականի հունվարին կազմել է 96,3 հազար տոննա, ինչը 15,7 հազար տոննայով (կամ 19,5 տոկոսով) ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Արտահանումը դրամական արտահայտությամբ այս տարվա հունվարին կազմել է 295,2 միլիոն դոլար, ինչը 116,4 միլիոն դոլարով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ տոկոսային հարաբերությամբ ավելի է 65,1 տոկոսով: Ձկան ֆիլեի արտահանումն ավելացել է 58,5 տոկոսով՝ մինչեւ 8,1 հազար տոննա. խեցգետնակերպներինը՝ 23 տոկոսով՝ մինչեւ 3,5 հազար տոննա:

«Ձկան, ձկնամթերքի եւ ծովամթերքի ներմուծման ծավալը, «Ռոսստատ»-ի նախնական տվյալներով (բացառությամբ ԵԱՏՄ-ի երկրների), 2022 թվականի հունվարին կազմել է 42,3 հազար տոննա, այսինքն՝ 4,5 հազար տոննայով պակաս 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Դրամական արտահայտությամբ ներմուծումն ավելացել է 19,3 միլիոն դոլարով, այսինքն՝ 13,3 տոկոսով ավելի, քան անցյալ տարի, եւ հասել է 164,2 միլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս