Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ինտենսիվ կերպով կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ ազգությամբ հայերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բելառուսն առաջիկայում որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ անցկացնել Մինսկում:
Ուկրաինայում, ռազմական իրադրությամբ պայմանավորված, տարբեր քաղաքներում հերթեր ու կուտակումներ են խանութներում, բանկերի, բանկոմատների, սպասարկման տարբեր կետերի մոտ:
Ռուսաստանը ռազմական օպերացիա է սկսել Ուկրաինայում. ՈՒՂԻՂ։
Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա՝ ՈւՂԻՂ:
Փետրվարի 12-ին, ժամը 15.55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ:
Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունները դեռ քննության փուլում են, որը սկսվել է գրեթե անմիջապես ՊԲ նախկին հրամանատարի համապատասխան հայտարարությունից հետո:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր՝ փետրվարի 24-ին՝, ժամը 19։05-ին եւ 23։25-ին, դեպի Կրասնոդար երկու չվերթ է լինելու։ Ժամը 20։40-ին չվերթն է նախատեսված նաեւ դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահների ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Տեղի է ունենում «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի անդրանիկ մամուլի ասուլիսը:
Հետաձգված եւ չեղարկված չվերթների թիվը Մոսկվայի օդանավակայաններում մոտեցել է 200-ին: Ամենաշատ չվերթները (84) չեղարկվել են «Դոմադեդովո»-ում, եւս 8-ը՝ հետաձգվել են, հետեւում է օդանավակայանի տաբլոյից: Եվս 51 չվերթ չեղարկվել եւ 18-ը՝ հետաձգվել է «Շերեմետեւո»-ում, 17-ը՝ չեղարկվել եւ 16-ը՝ հետաձգվել են «Վնուկովո»-ում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում:
Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն են սահմանում պետության ամբողջ տարածքում: Փետրվարի 24-ին այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ռազմական դություն ենք սահմանում երկրի ամբողջ տարածքում»,- ասել է պետության ղեկավարն իր Telegram-ալիք-ում զետեղված տեսագությունում:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն: Այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը: Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից կրակ է բացվել Ուկրաինայի արևելյան հատվածի ուղղությամբ, թիրախավորված են կարևոր նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները:
Աջից ադրբեջանցի պատգամավորների երկու օր առաջ արված լուսանկարն է Երեւանի կենտրոնում գտնվող շիաական Կապույտ մզկիթից, որը բաց է, բարեկարգ է, խնամված է, գործում է, եւ ոչ մեկ ադրբեջանցիներին չէր սպառնում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին:
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) կառավարության ճգնաժամային շտաբի նիստ է նշանակել արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հաղորդել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչո՞ւ են կանդանաբանական այգում շարունակում սատկել կենդանիները. բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
Էմոցիանալ առումով ամեն ինչ շատ պարզ է՝ իհարկե մեծ ցավ ու ափսոսանք, իսկ երբ ռացիոնալ ես դատում, հասկանում ես, որ կայացրել ենք ճիշտ որոշում։ Քաղաքական և հանրային դաշտի բացարձակ անտարբերությունն ու արագ մոռանալը, նշանակում է, որ չհիմնավորված մասնակցությամբ ընտրություններում պարտությունից հետո Արմնյուզը ոչ մեկին պետք չէր։ Այն այլևս ինքնանպատակ էր։
Բյուջեի ծախսերի կեսից շատ գումար է մտել Հայաստան. ի՞նչ կլիներ, եթե այդ գումարներն էլ չգային
«Ես Դոնեցկում եմ, 2016 թվականից այստեղ եմ և այստեղ էլ մնալու եմ: Վիճակը մինչև լուսաբաց համեմատաբար հանգիստ էր, լուսադեմին բավական ուժգին հրետակոծություն է սկսվել, և ես անմիջապես կապի մեջ եմ հայ համայնքի հետ»,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ տեր Նարեկ քահանա Ամիրյանը:
Ռուսաստանը ռազմական օպերացիա է սկսել Ուկրաինայում. ՈՒՂԻՂ:
Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հայտնել է, որ Ուկրաինայի տարածքն ակտիվ հակամարտության գոտի է, ինչի պատճառով դրա օդային տարածությունը եւ կարեւորագույն ենթակառուցվածքը ենթարկված են ռազմական գործողությունների ազդեցությանը, ինչը վտանգ է ստեղծում քաղաքացիական օդանավերի անվտանգության համար:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։
Բայց, ցավոք, նաև որպես աքսիոմատիկ բացարձակ ճշմարտություն՝ ամեն պետություն, ժողովուրդ, հասարակություն արժանի է իր ղեկավարությանը։ …Եվ հակառակը…»։
Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի հարավում ժամանակավորապես դադարեցվել է 12 օդանավակայանի աշխատանքները: