Կապի մեջ ենք ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի հետ. Ուկրաինայում ՀՀ դեսպան

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ինտենսիվ կերպով կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ ազգությամբ հայերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Նա նշեց, որ դեսպանատունն ուսումնասիրում է իրավիճակը եւ համապատասխան որոշումներ կայացնում։

Հարցին՝ արդյոք կա՞ն տարածքներ, որտեղից տարհանում են հայերին, ՀՀ դեսպանն ասաց՝ երբ քաղաքացիները կապ են հաստատում, դեսպանատունն այդ հարցը քննարկում է։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առավոտյան ժամը՝ 05։50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28