
Նուրբ կոկոսային պիրոգ

Բաղադրիչներ
1. Ձու – 1 հատ
2. Աղ – 1 պտղունց
3. Շաքարավազ – 180 գ
4. Կեֆիր – 200 մլ
5. Ալյուր – 190 գ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Բուսայուղ – 1/2 թ/գ
8. Կոկոսի քերուկ – 100 գ
9. Սերուցք
Պատրաստման եղանակը
1. Ձուն հարել աղի և շաքարավազի հետ, ավելացնել կեֆիրը, նորից հարել:
2. Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը և լավ խառնել:
3. Թխելու համար նախատեսված կաղապարը յուղապատել, խմորը լցնել մեջը:
4. Կոկոսի քերուկը խառնել մնացած շաքարավազի հետ և դրանով պատել խմորը: Կաղապարը ծածկել փայլաթիթեղով:
5. Պիրոգը թխել 170 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե: Պատրաստի աղանդերը հանել ջեռոցից և վրան սերուցք լցնել: Թողնել 15-20 րոպե, որպեսզի պիրոգը սառչի և ներծծվի սերուցքով:
Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը