«Իհարկե, ՌԴ-ն հասկացնում է, որ դուք իմ դուրը չեք գալիս, տղերք, խաղեր եք տալիս». Հրանտ Բագրատյան 

«Տարածաշրջանում մենք Թուրքիային ու Ադրբեջանին պետք ենք ավելի շատ, քան Վրաստանը կամ Իրանը: Ռուսաստանի առումով Վրաստանը 10-15 անգամ ավելի ակտիվ է, քան Հայաստանը, որովհետև դա նաև վերահսկողություն է Սև ծովի մի մասի նկատմամբ, և այլն:

Ռուսաստանը երկրորդ և վերջին երկիրն է, որին հետաքրքիր է Հայաստանի գոյությունը. մնացած բոլորին հետաքրքիր չէ: Նաև շահագրգռված են Վրաստանն ու Իրանը»,- լրագրողների հետ հանդիպմանը նման համոզում հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա համոզված է՝ իրադարձությունների այլ ընթացքի պարագայում Արևմուտքը, ԱՄՆ-ը այստեղ ոչ մի զինվոր, ոչ մի փամփուշտ չի ուղարկելու, քանի որ մենք այժմ ՌԴ դաշնակիցն ենք, և նրանք մեզ ստրատեգիական գործընկեր չեն դիտարկում:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներին՝ բանախոսը նկատեց. «Ես վստահ չեմ, որ ՌԴ-ն կուզենա այստեղ իշխանություն փոխել. նախևառաջ կփորձի համոզվել՝ իսկ գուցե այս իշխանությունը, ավելի, քան մեկ ուրիշ իշխանություն, կանի Ռուսաստանի ուզա՞ծը, բայց, իհարկե, ՌԴ-ն բոլորին հասկացնում է, որ դուք իմ դուրը չեք գալիս, տղերք, խաղեր եք տալիս:

Հիմա դա կվերածվի զայրույթի՞, թե՞ ՌԴ-ն կմտածի՝ ավելի լավ, թերություններ ունեցող իշխանություն է, ավելի լավ հետը կաշխատեմ, ես չգիտեմ՝ ինչպես կվարվի»:

Հրանտ Բագրատյանը շեշտեց՝ առաջիկա 1-2 տարում Ռուսաստանը ժամանակ ու միջոցներ չի ունենա Հայաստանով զբաղվելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս