1 մլրդ-ից ավելի գումար՝ սահմանամերձ դարձած համայնքների բնակիչների կոմունալ վարձերը վճարելու համար

Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։

Կառավարությունը նման որոշում կայացրեց փետրվարի 23-ի նիստի ժամանակ: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28