«Ազատագրական Շարժումը» մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
«Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Միջոցառման մեկնարկը կտրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։
«Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ:
Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: