
«Վերջը ձերը արեցիք էլի․․․ոչ մի ծնող չի ներելու ձեզ»․ Արտակ Հովհաննիսյան

Արցախում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը ձերը արեցիք էլի` ալիևի զավակներին ընդունեցիք, կերակրեցիք, հարգեցիք պատվեցիք, բայց այդքանի մեջ մի բան մոռացաք հարցնել դրանց, դրանք պապ ունեցել են, որ իրենց պապական հողերից ու քաղաքներից են խոսում:
Հ.Գ.
Լավ իմացեք մեր զավակների արյունը մնաց ձեր ու ձեր ընտնիքների խղճին ու ձեր ասաց «պլյուս մինուս» ծնողների անեծքները, որը տարեցների ասած` յոթը պոռտ անցնում է: Ոչ մի ծնող չի ներելու ձեզ»: