Որտեղի՞ց գիտեք, որ թուրքը Հայաստանում կապիտալ ձեռք չի բերել. իհարկե գնել է ու միշտ. Քերոբյան

Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին խնդրեցին անդրադառնալ հայ-թուրքական սահմանի բացմանը, Հայաստանում թուրքական կապիտալի հնարավոր աճին ու դրա վտանգներին:

Ի պատասխան՝ Վահան Քերոբյանը վստահեցրեց, թե Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի նկատմամբ՝ բացառությամբ 2021 թվականի:

«Այսինքն՝ 2020 թվականին որևիցե խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար, 2015 թ., 2010թ., 2005 թվականին…

Եթե դուք գնաք «Փեթակ», այնտեղի ժողովուրդը տասը տարի առաջ էլ բավական գործնական հարաբերությունն է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե թուրքը Հայաստանում կապիտալ ձեռք չի բերել՝ նախարարն արձագանքեց. «Որտեղի՞ց գիտեք»:

Նա հորդորեց հարցում ուղարկել և պարզել: Իսկ թե ինչ կապիտալի մասին է խոսքը և երբ՝ մանրամասնեց. «Միշտ: Անշարժ գույք, օրինակ, ընկերություններ և այլն: Հարցումներ ուղարկեք պետռեգիստր և կադաստր….»:

Հարցին՝ մշակում են քաղաքականություն՝ կանխելու թուրքերին նաև ռազմավարական օբյեկտների տրամադրումը՝ Վահան Քերոբյանը պատասխանեց. «Ոչ, չի մշակվում այս պահին: Մեր նպատակը ոչ թե փակելն է տնտեսությունը ինչ-որ մեկից, այլ՝ ուժեղացնել, որպեսզի այդ միջավայրում կարողանանք ունենալ մրցունակ ընկերություններ»։

Տեսանյութեր

Լրահոս