ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր՝ մայիսի 28-ին Վանաձորում հանդիպել է քաղաքի բնակիչների և դաշինքի ակտիվի հետ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:
Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման տարեդարձը։
Պարոն նախարար, Դուք երկրի վարկանիշը, դիվանագիտական ծառայության ղեկավարի նշաձողը պահել եք արժանապատվորեն: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը:
Չեմ ուզում անդրադառնալ վիժվածքի այսօրվա զառանցանքներին։
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը և ողջ գեներալիտետը չաջակցեց Փաշինյանի վարած քաղաքականությանը, բողոքի ձայն բարձրացրեց, Փաշինյանին մեղադրեց ապազգային որոշումների համար ու նրան անվանեց ազգային անվտանգությանը սպառնալիք:
Կապիտուլյանտն ասում է՝ ես մեղադրյալ չեմ, ես մեղադրող եմ։ Այ հողատու, դու մեղադրյալ ես ու թշնամու առաջ ծնկի եկած։
Փաշինյանն անգամ չի հասկանում՝ ինչ են իրեն ասում ռուսները․ Լևոն Տեր–Պետրոսյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ամեն տարի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս են հուշահամալիր՝ աղոթք բարձրացնելու մեր հայրենիքի և հայ ժողովրդի ապահով, խաղաղ, անվտանգ կյանքի համար:
«Պատիվ ունեմ» դաշինքն այցելել է Սյունիքի մարզ
Բելառուսի վրայով թռիչքների արգելքը, որը մտցվում է ԵՄ երկրների կողմից, կատարյալ անպատասխանատվություն է, որը սպառնալիքի տակ է դնում ուղևորների անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը եւ Պետդեպարտամենտը մշակում են Աֆղանստանից այդ երկրի այն քաղաքացիների հնարավոր տարահանման պլաններ, որոնք օգնություն եւ աջակցություն են ցույց տվել ամերիկացիներին:
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Վրաստանում մայիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1056 նոր դեպք:
Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»:
ԱՊՀ կոչվող նախագիծը կայացել է եւ վերստին հաստատում է իր կենսունակությունը այս դժվարին ժամանակներում:
Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ:
2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի թեզ է շրջանառվում երկրում, թե իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք: Իբր ռուսները չեն թողնում, որ Իրանից մեր տարածքով նավթ գնա Եվրոպա, թե իբր նրանք չեն թողնում, որ դառնանք տարանցիկ ճանապարհ Հնդկաստան-Եվրոպա առևտրի համար: Թե իբր նրանք չեն թողնում, որ դառնանք Երևմուտք-Արևելք կապող տրանսպորտային հաբ: Ու այսպես լիքը իբրներ:
Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով:
Փաստորեն եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել։
Մայիսի 27-ին ժամը 23:15-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150 մ:
Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ:
Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին:
Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության հիմնադրման 103–րդ տարեդարձի կապակցությամբ և բոլորիս մաղթում եմ կամք, վճռականություն ու իմաստնություն՝ չշեղվելու Առաջին Հանրապետության ակունքներում դրված սկզբունքներից ու արժեքներից՝ դրանց հիմքի վրա մեր երկրի վերածնունդն ապահովելու, հզորացնելու և վաղվա ուժեղ Հայաստանը կառուցելու համար։
Մայիսի 27-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։