«Այ հողատու, դու գոռաս-չգոռաս, մեկ է՝ դու «քաղաքական դիակ» ես»․ Շարմազանովը՝ Փաշինյանին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ հողատու, դու Հայաստանի ադրբեջանացման խորհրդանիշն ես դարձել։
Կապիտուլյանտն ասում է՝ ես մեղադրյալ չեմ, ես մեղադրող եմ։
Այ հողատու, դու մեղադրյալ ես ու թշնամու առաջ ծնկի եկած։
Դու ես Ալիեւին «կառուցողական» անվանել։
Դու ես հրաժարվել Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերից։
Դու ես Դուշանբեի վերելակում «սիլի-բիլի» արել «կիրթ» գործընկերոջդ հետ։
Դու ես հավանություն տվելաս նոր պատերազմ,նոր տարածքներ թեզին։
Դու ես ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ու դրանով պատերազմ սկսելու «կանաչ» լույս ես վառել թշնամու համար։
Դու ես ՍՈւ-30 բերել առանց հրթիռների։
Դու ես վարկաբեկել Արցախի հերոսներին։
Դու ես հրաժարվել ռուս խաղաղապահներից պատերազմի սկզբում։
Դու ես հոկտեմբերի 19-20 -ին հրաժարվել Պուտինի միջնորդությունից կանգնեգնել պատերազմը։
Դու ես 44 օր խաբել ու ազգից ծածուկ կապիտուլյացիա ստորագրել։
Դու ես հունվարի 11-ին Մոսկվայում ուրացել ու ստորագրել Ալիեւի դեմ տված թուղթը,որտեղ գերիների վերադարձի մասին խոսք չկա։
Դու ես հանձնել Հայաստանի Հանրապետության սահմանները թշնամուն։
Դու հողատու ես,կապիտուլյանտ եւ անկարող։
Սա վիրավորանք չէ, այլ փաստի արձանագրում։
Դու գոռաս-չգոռաս, մեկ է՝ դու «քաղաքական դիակ» ես։
Դու Հայաստանի ադրբեջանացման խորիհրդանիշն ես եւ վերջ»։