Բաժիններ՝

Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով. Արման Թաթոյան

Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով:

Պետականությունն ու ինքնիշխանությունը մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավոր են։

Պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքներն իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է` սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։

Բոլորիս համախմբվածությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, պետականության արժեքի գիտակցումն ու մեր երեխաների խաղաղ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31