Իսկ ձեզ այդպիսի ղեկավար պե՞տք է․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմի ու դրա հետևանքների շուրջ մեկնաբանությունների պակաս չկա։ Եվ այդ մեկնաբանությունները շատ հաճախ իրարամերժ ու դավադրապաշտական են թվում, սակայն անհերքելի փաստ է, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, միակ պատասխանատուն են տեղի ունեցած խայտառակության համար։
Երևի թե աշխարհում չկա մի այլ ղեկավար, որ ոչ միայն բուռն քննադատությունների այսպիսի տեղատարափի արժանանա, այլև բազմապիսի որակումների ու պիտակավորման, անեծքի ու հայհոյանքի: Նիկոլը այս հարցում իրոք բացառիկ է։ Այս ամենը վկայում է, որ արժանապատվություն ասվածը խորթ է իշխանությունների համար, քանի որ, եթե նրանք արժանապատվություն ունենային, ապա վաղուց պիտի հեռացած լինեին։ Սակայն բազմաթիվ վիրավորանքներից, մեղադրանքներից ու հայհոյանքներից ամենաշատը Փաշինյանին վրդովեցնում է այն, որ իրեն անվանում են «կապիտուլ յանտ»:
Բայց, անկախ նրա վերաբերմունքից կամ նեղանալուց, փաստ է, որ նրա քաղաքական գործունեությունն այսուհետ փոխկապակցվելու է կապիտուլ յացիայի հետ։ Հենց դրանով է պայմանավորված, որ նախընտրական քարոզչության շրջանակներում նախաձեռնած այցերի ժամանակ Փաշինյանը փորձում է արդարանալ, թե ինքը «կապիտուլ յանտ» չէ, «կապիտուլ յանտը» նախկիններն են, ովքեր տարիներ շարունակ փորձել են Ադրբեջանին անընդհատ զիջումներով խաղաղեցնել, իսկ իրենք ոչ թե մեղադրվող են, այլ մեղադրող։ Այսինքն, այդ անհեթեթությունը միայն հիմա չէ, որ նետվում է դաշտ:
Փաշինյանին արդարացնելու նպատակով նրա ու իշխանական շրջանակների կողմից դեռևս պատերազմի ավարտից անմիջապես հետո դաշտ նետվեց այն կեղծ քարոզչական թեզը, թե նախկինները ստորագրել էին հողերը հանձնելու համապատասխան բանակցային փաստաթղթերը, սակայն այնպես են արել, որ հետո այս թեման գցեն Նիկոլի «գրպանը» կամ ջարդեն նրա գլխին, վերջինս մեղք չունի։ Ու հանրության մեջ գտնվեցին, մեղմ ասած, մակերեսային մտածողություն ունեցող մարդիկ, որոնք ցանկացած դեպքում ասում են՝ դե, նախկինները ծախեցին Ղարաբաղը, գցեցին էս «հարիֆի» վրա: Հիմա հասկանանք իշխանական այս թեզի էությունը:
Այն, որ սա կատարյալ անհեթեթություն է, փոքրիշատե գիտակից ցանկացած մարդ հասկանում է: Բայց եթե նույնիսկ ընդունենք, թե նախկիններին հաջողվել է այդ ամենը կազմակերպել տարիներ շարունակ ու հետո Նիկոլի վրա գցել, նշանակում է, որ մենք գործ ունենք «հարիֆի» հետ, ինչպես, ի դեպ, ասում են հենց նիկոլապաշտները։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ դուք իրո՞ք ցանկանում եք երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել «հարիֆի»։
Հազիվ թե ուղեղ ունեցող որևէ մեկը նման բան ցանկանա: Մյուս կողմից՝ եթե ընդունենք դավադրապաշտական, տրամաբանության որևէ նշույլ չունեցող, խելագարության կանխավարկածով առաջնորդվող մոտեցմանը, թե նախկինները բանակցային գործընթացի համատեքստում հողերն արդեն հանձնել, վերջացրել էին, ապա ինչո՞ւ Փաշինյանը պատերազմից առաջ չհայտարարեց, թե՝ ժողովուրդ, հողերն արդեն նախկին իշխանությունները հանձնել են, չենք կարող դրանք պահել, պիտի ստորագրենք:
Ինչո՞ւ զերծ չպահեց պատերազմից, հազարավոր զոհերից ու նույնիսկ բանակցային փուլերում քննարկվող տարածքներից անհամեմատ մեծ կորուստներից։ Ընդունեք, որ իշխանավորների նետած «խայծը», որ կուլ են տվել սակավաթիվ նիկոլապաշտները, աշխատում է հենց իրենց դեմ ու որևէ քննադատության չի դիմանում: Պարզ մանիպուլ յացիա ու «մուտիլովկա» է, ընդ որում՝ սխալ հաշվարկված: Իրականում մեր հանրության մեջ, բարեբախտաբար, ինտելեկտ ունեցող, մտածելու ունակություն ունեցող հատվածը բավականին մեծ է, որոնց հազիվ թե հնարավոր է մոլորեցնել նման պրիմիտիվ քարոզչական խայծերով։
Շատերն են հստակ պատկերացնում այս իշխանության ամբողջական մեղավորությունն ու պատասխանատվությունը, իսկ թե դա ապաշնորհության, անկարողության, դիլետանտության արդյունք էր, թե ուրիշ պատճառներ կային, այլ հարց է։ Հուսանք՝ ժամանակին այդ հարցերի պատասխանները կտրվեն: Բայց միայն այն դեպքում, եթե մեր հանրության մտավոր բարձր հատկանիշներ, խելացի, դատող ու մտածող հատվածի միջոցով հնարավոր լինի Հայաստանն ու հայ ժողովրդին փրկել նիկոլիզմից…»։