«ԱԺ շենքում որևիցե մարդ չի կարող քայլել առանց բեյջի, որովհետև պատգամավորը քայլում է, և իրեն ընդառաջ է գալիս մեկը, որն անհայտ անձնավորություն է». Ալեն Սիմոնյանը՝ նոր սահմանափակումների մասին

«Աշխատանքային ընթացք է, այս պահի դրությամբ որևիցե բան չի փոխվելու, քանի դեռ բոլոր հնարավոր պայմանները լրագրողների աշխատանքի համար չենք ապահովել»,- այսօր լրագրողների հետ զրուցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին:

Ինչ վերաբերում է այսօր հատկապես իշխանական պատգամավորների աշխատասենյակներ տանող միջանցքներում ԱԱԾ աշխատակիցների տեղակայմանը և լրագրողների մուտքի արգելքին, Սիմոնյանն ասաց, որ դա արվում է՝ անվտագության նկատառումներից ելնելով.

«Խնդրում եմ, որևիցե ձևով դա չանվանել սահմանափակում… Ունենալու եք առանձնացված 2 տարբեր սրահ, բացի դրանից՝ ունենալու եք ճեպազրույցների համար նախատեսված տեղ և հնարավորություն՝ բոլոր պաշտոնյաների հետ շփվելու…»:

Ալեն Սիմոնյանն այս որոշումը բացատրեց ԱԺ շենքի «խուճուճ» լինելով, ապա նոր կարգից մանրամասներ հայտնեց.

«Շենքում որևիցե մարդ չի կարող քայլել առանց բեյջի, որովհետև պատգամավորը քայլում է, և իրեն ընդառաջ է գալիս մեկը, որն անհայտ անձնավորություն է…»:

Հարցին՝ ինչո՞ւ նախորդ Ազգային ժողովում նման անվտանգային միջոցառումներ չէիք իրականացնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Առաջ ենք գնում»:

Սիմոնյանը հատուկ շեշտեց, որ ամիսը 1-2 անգամ ճեպազրույցով հանդես կգա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս