Փետրվարի 26-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Հանրապետության Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սադրիչ հայտարարություններից հետո վերջինիս հետ երկկողմ կապերի բացակայության մասին, գրում է minval.az–ը:
«Բազմահազարանոց երթի անունից դիմում ենք ԱԳՆ-ին. պարտավոր եք դավաճանի արտահայտությունները սրբագրել». Արծվիկ Մինասյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը:
yerkir.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է, որ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ժամանակին ինքը Ռուսաստանին առաջարկել էր Հայաստանից հետ վերադարձնել «Իսկանդեր» համալիրները և դադարեցնել զենքի անվճար տեղափոխումը Երևան:
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարման վրա, դրանց իրականացումը պետք է շարունակվի:
Մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակված կառավարական առանձնատների մոտ
Ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն մեկնաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը:
Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ։
Մոսկվայում փետրվարի 27-ին տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը:
Մինչեւ տասը հազար մարդ փակել է Թբիլիսիի կենտրոնական պողոտան եւ երթով ընթանում են Վրաստանի խորհրդարանի կողմը։
Ընդդիմադիրները երթով շարժվում են դեպի Պռոշյան փողոց
Չնայած ԱՀ նախագահի խոսնակը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին՝ խոսնակը նշում է, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է. «Այսօր վերաքննիչ դատարանը’ նախագահությամբ Ա. Վարդանյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի վերաքննիչ բողոքները և բավարարեց Ա. Վարդևանյանի գրավի միջնորդությունը։ 4 ամսվա տքնաջան ու ծանր աշխատանքը տվեց իր պտուղները։
«Նիկոլը տեսել է, որ երբ ոստիկանին պարգևավճար է տալիս, ստրուկի պես են ծառայում». Մանուկյան
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր հրավիրած ԱԺ խորհրդի երկրորդ նիստի փորձերը ևս տապալվեցին։
«Եթե բանակն ուժեղ կանգնած է, Ոստիկանությունը չի՛ կարող թպրտալ». Վազգեն Մանուկյան
Շարժվում ենք նախագահի նստավայր. պահանջում ենք նախագահից չտրվել այդ խելագարի շանտաժներին. Իշխան Սաղաթելյան
«Կարծում եմ՝ ամեն ինչ ավարտված է»,- այսպես արձագանքեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե նրա կարծիքով՝ արդյոք առաջիկայում կլինի՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարական:
«Մենք բանակի կողքին ենք» վանկարկումը՝ Բաղրամյան պողոտայում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Վիրաբյանին Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները վիրավորել են այստեղ աշխատող լրագրողներին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր հրավիրել էին ԱԺ խորհրդի նիստ՝ արտահերթ նիստ հրավիրելու և երկրում ստեղծված իրավիճակին լուծումներ տալու տարբերակները քննարկելու: Սակայն խորհրդի նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ նախագահը, չէին եկել:
Առհասարակ շատ լուրջ դերակատարում են ունենում անձնական կապերը տարբեր մարդկանց հետ: Թե Ռուսաստանում, և թե այլ երկրներում ես ունեմ նորմալ հարաբերություններ և համոզված եմ, որ կկարողանամ լուծել գերիների վերադարձի հետ կապված հարցերը:
168.am-ը ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն գրավոր հարց ուղղեց՝ արդյո՞ք նախատեսվում է Շառլ Միշելի այց Հայաստան և Ադրբեջան ևս, եթե այո, ապա ե՞րբ և ի՞նչ օրակարգով: Մեզ պատվիրակությունից պատասխանեցին, որ այց Հայաստան չի նախատեսվում:
«ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ կլիներ, եթե Կառավարության շենքում նստեր Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի փոխարեն». Արթուր Վանեցյան
Տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան ծանր ներքաղաքական ճգնաժամի ճիրաններում. ամենատարբեր ձևաչափի քաղաքական, հասարակական և պետական կառույցների կողմից կատարվող, երբեմն իրարամերժ քաղաքական բնույթի հայտարարություններն է՛լ ավելի են խորացնում առկա ճգնաժամը և ստեղծում գերլարված քաղաքական իրավիճակ, որը հղի է անկանխատեսելի զարգացումներով՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի բռնկումը՝ վտանգելով մեր պետականության հիմքերը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռամկավար ազատական կուսակցությունը: