Սերգո Խառատյանը կլինի ազատության մեջ. Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է. «Այսօր վերաքննիչ դատարանը’ նախագահությամբ Ա. Վարդանյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի վերաքննիչ բողոքները և բավարարեց Ա. Վարդևանյանի գրավի միջնորդությունը։  4 ամսվա տքնաջան ու ծանր աշխատանքը  տվեց իր պտուղները։

Արցախի հողերի առուծախի գործարքի օրը տեղի ունեցած հասարակական հուզումները իշխանական վարկածով որակվեցին  որպես զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով խայտառակ ձևով կալանավորվեց և 4 ամիս պահվեց Սերգո Խառատյանը։ Պետպատվերը բեկանվեց, ընկերս ազատության մեջ է։

Շնորհակալ ենք պարոն Վարդանյանին արդար դատաքննության և արդար դատական ակտի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728