«Իշխանությունը խաբում ու մանիպուլյացնում է միջազգային հանրությանը, որպեսզի ստանա աջակցություն». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը հեղաշրջման փորձ չէ, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
«Իշխանությունը խաբել ու մանիպուլյացրել է, հիմա էլ խաբում ու մանիպուլյացնում է միջազգային հանրությանը, որպեսզի ստանա աջակցություն: Նկարագրեմ՝ ռազմական հեղաշրջում ինչպես է լինում, երկրում Զինված ուժերը գնում են ու քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, իսկ քաղաքացիական իշխանության ղեկավարներին էլ կալանավորում են և զորքեր են հանում փողոցներ, մեզ մոտ անգամ դրա փորձը չի եղել: Վարչապետը մանիպուլյացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի դա օգտագործի ու այս իրավիճակում փորձի որոշակի համախոհություն գտնի քաղաքացիների շրջանում: Պաշտոնապես ասում եմ՝ ԶՈւ-ն հեղաշրջման որևէ փորձ չի արել, սա պաշտոնապես հայտարարում եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որտեղ նա դատապարտում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Էդմոն Մարուքյանն ասաց, որ այդ հայտարարությունը չի ցանկանում մեկնաբանել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս