«Կրեմլը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խափանման ռիսկեր առայժմ չի տեսնում». Պեսկով

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները առայժմ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարման վրա, դրանց իրականացումը պետք է շարունակվի: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով տեսնում է այս տարածաշրջանում հրադադարի համաձայնագրի խափանման վտանգ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ոչ, առայժմ ամեն ինչ իրագործվում է»,-ասել է Կրեմլի խոսնակը: Նա նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարևոր է շարունակել ընթանալ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման ուղով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728