ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց՝ ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75%:
Այսօր կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար եւ Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը դարձել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնի 22 հայցորդներից մեկը, որը նա կարող է զբաղեցնել ներկայիս պաշտոնից հեռանալուց հետո:
ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանն այսօր խորհրդարանում փակ դռների հետևում հանդիպում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից առաջ, սակայն, լրագրողները մի քանի հարցի պատասխան ստանալու հնարավորություն ունեցել։
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Այսօր առավոտյան ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բերման էին ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Մի շարք քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ այս պահին ի աջակցություն Սամսոնյանի գտնվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնում։
Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով զբաղվող գործակալությունը մտադիր է հունվարի 15-ից կանոնավոր ավտոբուսային երթուղիներ գործարկել դեպի Ղարաբաղ:
168.am-ը կապ հաստատեց արտադրողի՝ «Mayilyan’s Bedding» ընկերության հետ՝ պարզելու այն հարցերի պատասխանները, որոնք բարձրացրել էր ֆեյսբուքյան օգտատերը: Ահա թե ինչ պարզաբանեցին՝ մեր հարցերին ի պատասխան.
Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:
Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Ժանրի կաոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալութկունը՝ հավանաբար ապհովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է:
Ոստիկանության տասնյակ աշխատակիցներն այսօր առավոտյան բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Նա այս պահին գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնում։
168.am-ի տեղեկություններով՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին նշանակելու են ԳՇ պետ, ԱԻ նախարարի պաշտոնում նրան կփոխարինի Արմեն Փամբուխչյանը, որն այս պահին փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Հայաստանն ու Արցախը միջազգային իրավունքի դաշտում հանդիսանում էին սուբյեկտ, իսկ 44-օրյա պատերազմի ավարտից հետո վերածվել են օբյեկտի։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին հաղորդվում է Իրանի կառավարության կայքում: «Խաթիբզադեն նկատողություն է արել Իսրայելի վարչապետի՝ ԱՄԷ այցի առնչությամբ:
Դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացրել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության 3+3 (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին: Այն ժամանակ, «3+3» ձևաչափն անվանում էին նաև «Մեծ Կովկասի» ստեղծման գաղափար:
Տարօրինակ կերպով պատերազմում զոհվեցին հաղթական գործունեության համար փառքի արժանացած հրամանատարները. Սերժ Սրապիոնյան
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ 2021թվականը հայերի համար ամոթի, խայտառակության և պարտության տարի է եղել և այդպիսին էլ մնալու է պատմության մեջ:
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է. նա ոստիկանության Նոր Նորքի բաժնում է՝ ՈՒՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Մեկ այլ լրագրողի հարցին՝ եթե նշում են, որ այսօր Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, ապա այդ իշխանության ղեկավարը նույն ժողովրդից ինչո՞ւ չի հարցրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցով.«Ժողովրդի՞ց հարցնենք, ռեֆերենդո՞ւմ անենք»։
Թուրքագետըչի բացառում, որ«միջանցք»-ը տալուց հետո հայկական կողմը արդարանա, թե՝ տեսեք, մենք միջանցքը տվեցինք, սակայն Սյունիքը փրկեցինք:
Նարեկ Սամսոնյանի փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։
Հիշեցնենք, որ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, զբաղեցրել է Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը: Պաշտոնից ազատվել է շուրջ երկու ամիս առաջ:
Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և չարտերային չվերթներ է բացում դեպի Երևան: Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման համար երկրները հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն: Անդրադառնալով այս առաջարկին՝ Bloomberg-ը տեսակետ է հայտնել, թե ինչով է դա պայմանավորված:
Աշոտ Մինասյանի նկատմամբ անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացվել. Միհրան Պողոսյան