Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ցանկացել է գլխավորել Նորվեգիայի Կենտրոնական բանկը

ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար եւ Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը դարձել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնի 22 հայցորդներից մեկը, որը նա կարող է զբաղեցնել ներկայիս պաշտոնից հեռանալուց հետո:

Այդ մասին վկայում է այն տեղեկավտությունը, որը հրապարակվել է թագավորության ֆինանսների դեպարտամենտի կայքում: Ինչպես հետեւում է ներկայացված ցուցակից, 62-ամյա Ստոլտենբերգը Էյսթեն Օլսենից հետո Կենտրոնական բանկի 20-ից ավելի հայցորդների թվում է: ՆԱՏՕ-ի ղեկավարն ինքը NRK հեռուստաընկերությանը հաստատել է այդ պաշտոնն ստանալու իր մտադրությունը:

«Նոյեմբերին ֆինանսների դեպարտամենտից ինձ հետ կապվել են այդ պաշտոնի համար իմ թեկնածությունն առաջադրելու առաջարկությամբ. եւ դա աշխատանք է, որի շուրջ շատ եմ մտածում»,-հեռուստաընկերությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքը: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ չի կարողանա ստանձնել նոր պաշտոնը, որն ազատվում է 2022 թվականի մարտի 1-ին՝ նախքան ներկայիս պաշտոնում իմ լիազորությունների ժամկետի լրանալը, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա սեպտեմբերի 30-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս