Բաժիններ՝

67-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է 42-ամյա որդին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ 67-ամյա կնոջ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի՝ 1979թ. ծնված որդին է: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 13-ին, ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում առկա է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին մեջքի վրա պառկած դիրքով հայտնաբերել է գլխի շրջանում ակնհայտ մարմնական վնասվածքների տեղակայումներով՝ նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին:

Նախնական զննությամբ, բացի գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներից արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի պարանոցի առաջային մակերեսին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս