Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի վարչապետի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին հաղորդվում է Իրանի կառավարության կայքում: «Խաթիբզադեն նկատողություն է արել Իսրայելի վարչապետի՝ ԱՄԷ այցի առնչությամբ:
Նրա խոսքով, նման գործողությունները խարխլում են տարածաշրջանի անվտանգությունը եւ կատարվում են տարածաշրջանի մարդկանց եւ արաբական երկրների շահերի դեմ»,-ասվում է կառավարության կայքում: Դեկտեմբերի 13-ին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ինքնաթիռով մեկնել է ԱՄԷ-ից. նա պատմական այց է կատարել գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդի հրավերով: Վարչապետը հայտարարել է, որ ԱՄԷ-ի Աբու Դաբիի մայրաքաղաքային Էմիրության գահաժառանգ արքայազնի հետ բանակցությունները եղել են ազնիվ եւ բովանդակալից:
Արաբական մի քանի երկրներ 2020 թվականին համաձայնել են Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնել Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն էԷր: Իսրայելի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի միջեւ համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը, որոշում է ընդունվել դեսպանություններ բացելու մասին, երկրների միջեւ հաստատվել է ուղիղ օդային հաղորդակցություն, սկսվել են կառավարության անդամների այցերը, իրականացվել են տուրիստական ուղեւորություններ: Ավելի ուշ նրանց են միացել Մարոկոն եւ Սուդանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: