Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրեն են ընտրում. ՈՒՂԻՂ:
Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է առաջին գործընթացը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ։
Ուսումնասիրելով Լիլիթ Մակունցի գործունեությունը պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում՝ կարելի է հանգել մի քանի կարևոր եզրակացությունների։ Մասնավորապես, կարելի է պդնդել, որ Լիլիթ Մակունցը խուսափում է մեծ համայնքային միջոցառումներին մասնակցելուց։
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները:
Կորոնավիրուսի նոր տեսակի՝ օմիկրոն շտամի մուտացման աստիճանը մեծ է։ Վարակը 50 մուտացիա է կրում։ Մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է նոր շտամը։
Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային և հասարակական այլ վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին 168.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության նախկին նախարարի կալանքի հարցը քննվել է 3 օրում, որոշումը կայացվել է շաբաթ օրը:
Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատու-սիրելի ընկերներ, հարգելի հյուրեր, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ ձեզ, ուրախ եմ մայր հայրենիքում մեկ սեղանի շուրջ տեսնելու այսքան հարազատ դեմքեր, Հայ Դատի նվիրյալներ ու սիրելի ընկերներ։
Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։
Մեր նպատակին հասնելու համար պատրաստ ենք ինքնազոհողության. Կարին Տոնոյան:
Մեր պատկերացումներով 2 կարևոր խնդիր պետք է դրվի ժամանակավոր կառավարության առջև. Մենուա Սողոմոնյան:
Ով հանդես կգա այդ օրակարգով և կկանխի այդ զարգացումները՝ մեզ համար ընդունելի է. Մենուա Սողոմոնյան։
Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում:
Ժողովուրդը փողոց քիչ է դուրս գալիս, որովհետև բաժանված է «սիրեմ-սիրեմի» խմբերի. Կարին Տոնոյան:
Ռուսաստանը եւ Չինաստանը շուրջ 20 համաձայնագիր կստորագրեն Ռուս-չինական էներգետիկական երրորդ բիզնես-համաժողովում: Այդ մասին պատմել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը համաժողովի կազմակերպիչներից մեկն է:
Եթե հասկանանք՝ ում ռեսուրսն ինչպես կարող ենք օգտագործել՝ հաղթանակը շատ ավելի մոտ կլինի. Կարին Տոնոյան։
Մենք հիմա զբաղված ենք ինքնասպանությամբ՝ բզկտում ենք մեր մարմինը. Կարին Տոնոյան:
Մենք չենք պառակտվել «Ազատագրական շարժման» հետ. Կարին Տոնոյան:
Կհանդիպենք քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնք համաձայն են Կառավարության հրաժարականի պահանջի հետ
Գաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:
Մեր աշխատակազմով մեկնում ենք Սյունիքի մարզ՝ առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ, մանրամասն ուսումնասիրելու համար բնակիչների իրավունքների վիճակը:
Նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր:
Կարին Տոնոյանը՝ «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու պատճառների և հետագա ծրագրերի մասին․ ՈՒՂԻՂ։
2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ:
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրվելու բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:
ՇՀԿ-ի պատվիրակությունը Ղրղզստանի օրենսդրության նորմերի խախտումներ չի նշել, որոնք կարող են կասկածի տակ դնել խորհրդարանի ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Երիկ Աշիմովը:
Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 120-ի:
Այսօր հուսահատությունն է ուտում մեզ, սպառում ու մաշում է մեզ և թույլ չի տալիս ճիշտ ճանապարհներ գտնելու: Տավուշի թեմի հաղորդմամբ կիրակնօրյա քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է «Գոմել ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում: