Կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ կլինեն. նախարար
Կորոնավիրուսի նոր տեսակի՝ օմիկրոն շտամի մուտացման աստիճանը մեծ է։ Վարակը 50 մուտացիա է կրում։ Մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է նոր շտամը։
Նախարարը նշեց, որ նախատեսում են որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել այն երկրներից եկող քաղաքացիների համար, որտեղ գրանցվել են օմիկրոն շտամի դեպքեր։
«Այսօր կլինի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվեն մեր ներկայացրած առաջարկությունները և մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։ Նախատեսում ենք ժամանակավոր սահմանափակել Հարավային Աֆրիկայից, Լեսոտոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկ