
Այս աղանդերը կդառնա աշնան Ձեր ամենասիրելին

Բաղադրիչներ
1. Դդում – 200 գ
2. Թթվասեր – 200 գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Մեղր – 1 ճ/գ
5. Դարչին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Դդումը մաքրել, սերմերը հեռացնել:
2. Մաքրած դդումը շերտատել և շարել ջեռոցի տապակին: Վրան շաքարավազ շաղ տալ: ծածկել փայլաթիթեղով և 10-12 րոպե եփել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
3. Դդումները հանել ջեռոցից, սառեցնել: Լցնել թասի մեջ, հարել:
4. Դդմի խյուսը և թթվասերը շերտ-շերտ լցնել բաժակի մեջ, վրան մի փոքր դարչին լցնել և ավելացնել 1 գդալ մեղր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը