Կաթնաշոռավանիլային օղակներ՝ սերուցքային համով
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 250 գ
2. Ձու – 1 հատ
3. Շաքարավազ – 70 գ
4. Կարագ – 50 գ
5. Վանիլին – 1 թ/գ
6. Աղ – 1/4 թ/գ
7. Ալյուր – 230 գ
8. Փխրեցուցիչ – 5 գ
Պատրաստման եղանակը
1. Թասի մեջ խառնել կաշնաթոռը, շաքարավազը, աղը, վանիլինը, կտրատված սառը կարագը, ձուն և վերածել միասեռ զանգվածի:
2. Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, խմոր հունցել:
3. Սեղանի վրա ալյուր շաղ տալ: Խմորը գրտնակել 8-10 մմ հաստության շերտի, վրան մի փոքր ալյուր շաղ տալ:
4. Բաժակի կամ որևէ կլոր կաղապարի միջոցով օղակներ ձևավորել:
5. Օղակները շարել տապակի վրա և թխել 15-20 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
6. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը