Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ռումինիայի դեմ կայանալիք խաղում:
«Հոկտեմբերի 15-ին կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Այդ առնչությամբ կցանկանայի ձեզ հետ խոսել և խորհրդակցել հետխորհրդային տարածքում գործընկերների, ընկերների, դաշնակիցների, ԱՊՀ երկրների հետ մեր փոխգործակցության որոշ ասպեկտների վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահը:
Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք․ Փոլ Ռիչարդ Գալագերը:
Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտությունների կենտրոնի հիմնադիր ղեկավար Օզեր Սենջարը ներկայացրել է 2021թ․ սեպտեմբերին անցկացված սոցհարցման արդյունքները։ Կենտրոնը հարցում է արել քաղաքացիներին, թե ըստ իրենց՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) կհաղթի, թե կպարտվի գալիք ընտրություններում։
Արդեն 5 ամիս է, ինչ թշնամին առաջացել և տեղակայվել է Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի սարերում։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ինչի հետևանքով ունեցել ենք զոհեր, վիրավորներ։ Ադրբեջանցի զինվորականները թիրախավորել են նաև խաղաղ բնակչությանը, կրակ են բացել գյուղի տների վրա, գողացել անասուններին, այրել գյուղացիների խոտհարքները։
Սյունիքի մարզում զարմանքով ու զայրութով են ընդունում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետը ՀՀ սուվերեն տարածքում չէ։
Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։
Վրաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային ռեժիմի են անցել 55 մանկապարտեզներ: Այդ մասին հաղորդել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը:
Այդ այցի ընթացքում Իրանի մայրաքաղաքում ստորագրվել էր երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, որով նախատեսված համատեղ միջոցառումները շարունակվում են:
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միշիկը (Սահակաշվիլի Միշիկը, ոչ թե․․․)։ Վերադարձավ այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։
Ակբա բանկի Visa քարտապանները Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու անհպում, արագ և նորարարական վճարումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։
Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ էր զոհվել։ Քաղաքացին Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց է եղել, երբ դիպուկահարը կրակել է նրա ուղղությամբ։
Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:
«Լարված և նյարդային և մի շարք հիմնախնդիրների առնչությամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանվել և նոր դրսևորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղություններով»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանի նոր մարտահրավերներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշել է բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը վարել է Ալեքսանդեր Շալենբեգի՝ որպես Ավստրիայի կանցլերի երդմնատվության արարողությունը՝ այդ պաշտոնից Սեբաստիան Կուրցի հեռանալուց հետո: Աարարողությունը կայացել է հոկտեմբերի 11-ին Վիեննայում՝ պետության ղեկավարի դիվանատանը։
Արդեն մեկ տարի է Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է։
Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավի բանտում այսօր այցելել են մայրը՝ Գիուլի Ալասանիան և որդիները՝ 26-ամյա Էդուարդը և 15-ամյա Նիկոլազը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, ընտանիքի անդամներն առաջնային են համարում Սաակաշվիլիի առողջությունը:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:
Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթով ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանվել են իրական շահառու հասկացությունը, հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներն ու կարգը։
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ նախօրեին Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվել սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Այս մասին հոկտեմբերի 11-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման օրակարգում տարածշրջանային մարտահրավերներն են:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից մեկն ահազանգել էր 168.am-ին, որ իրենց՝ չպատվաստված խնամյալներին, ստիպում են մինչև հոկտեմբերի 14-ը պատվաստվել։ Նույնաբովանդակ ահազանգ ստացել ենք նաև տվյալ հաստատության մեկ աշխատակցից․