Կալանքից ազատված պատգամավոր Արթուր Սարգսյանն ԱԺ-ում երդվեց:
Ծափեր՝ ԱԺ-ում. «Հայաստան» խմբակցության կալանքից ազատված պատգամավոր Արթուր Սարգսյանն առաջին անգամ մասնակցում է նիստին:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Միջազգային Պարալիմպիական կոմիտեն եւ «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են 2022 թվականի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին մարզիկների եւ լրագրղների համար հակաքովիդային կանոնների առաջին տարբերակը: Այդ մասին հաղորդվում է ՄՕԿ-ի կայքում:
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 18-ից 24-ը պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4984 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։
Աֆղանական հիմնախնդի կարգավորման շուրջն ընդլայնված «եռյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) հերթական նիստը պլանավորվում է նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում: Հոկտեմբերի 25-ին կայացած առցանց խորհրդաժողովում այդ մասին հայտնել է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:
Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել:
Թվային աշխարհում սպառնալիքներից պաշտպանության ոլորտն արդեն պետք է ապավինի ոչ թե կիբեռանվտանգության, այլ կիբեռիմունիտետի գաղափարին՝ արտադրական (գործառնական) համակարգերի հիմքում դնելով այնպիսի ենթակառուցվածք, որի սարքերը, ծրագրաշարը և ներքին ու արտաքին հաղորդակցության ուղիները պաշտպանված են լռելյայն, ի սկզբանե։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Ալյուրին ավելացնել աղ, շաքարավազ, խառնել: Սառը կարագը քերել քերիչով և տրորել ալյուրի հետ: Ստանալ փշրանք: Ավելացնել սառը ջուր, խմոր հունցել: Խմորը փաթաթել սննդային թաղանթի մեջ և 30 րոպեով դնել սառնարանը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.22-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն դանակահարել են:
Խելացի մարդիկ, որպես կանոն, գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, և քչով բավարարվելուց հրաժարվում են: Միևնույն ժամանակ նրանց բարձր ստանդարտները տարածվում են իրենց կենսագործունեության բոլոր ոլորտների՝ աշխատանքի, հարաբերությունների, կենսական նպատակների վրա:
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում սկսել է տնային ռեժիմ գործել տարեց եւ քրոնիկ հիվանդ բնակիչների համար. այն հայտարարվել է COVID-19-ի հետ կապված իրադրության բարդացման պատճառով։
Իշխանության կողմից հրապարակ նետված տեղեկությունը, որ նոյեմբերի 9-ին կամ 10-ին Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի «բարձր հովանու ներքո» պատրաստվում է նոր փաստաթղթեր ստորագրել Իլհամ Ալիևի հետ, խառնել է Հայաստանի քաղաքական դաշտն ու երկրի ճակատագրով դեռևս մտահոգ մարդկանց անդորրը։