
Նոյեմբերին Իսլամաբադում պլանավորվում է Աֆղանստանի խնդրով ընդլայնված «եռյակի» հանդիպումը

Աֆղանական հիմնախնդի կարգավորման շուրջն ընդլայնված «եռյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) հերթական նիստը պլանավորվում է նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում: Հոկտեմբերի 25-ին կայացած առցանց խորհրդաժողովում այդ մասին հայտնել է Աֆղանստանի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:
«Մեք ունենք մեր պակիստանցի գործընկերների նախաձեռնությունը նոյեմբերի երկրորդ կեսին Իսլամաբադում գումարելու ընդլանված «եռյակիտ» նիստ»,- ասել է նա: Կաբուլովը նշել է, որ ԱՄՆ-ի նոր հատուկ ներկայացուցիչն արդեն գրել է, որ սպասում է, թե երբ կհայտնեն օրը, իսկ դա նշանակում, որ ԱՄՆ-ը կմասնակցի:
«Այդ հանդիպմանը մենք պլանավորում ենք քննարկել արդեն կոնկրետ գործնական հարցեր, թե արդեն ՄԱԿ-ի հետ մեկտեղ ինչ կերպ սկսենք աշխատել այդ նախագծի վրա՝ արդեն ունենալով տարածաշրջանային բոլոր հանգուցային պետությունների աջակցությունը»,- հավելել է նա, հաղորդել էՏԱՍՍ-ը: