Ամերիկյան դդմային պիրոգ՝ խտացրած կաթով
Բաղադրիչներ
1. Ալյուր – 225 գ
2. Շաքարավազ – 3 թ/գ
3. Աղ – 1 թ/գ
4. Կարագ – 145 գ
5. Ջուր – 40 մլ
6. Դդմի խյուս – 400 գ
7. Խտացրած կաթ – 400 գ
8. Ձու – 2 հատ
9. Ձվի դեղնուց – 1 հատ
10. Դարչին – 1.5 թ/գ
11. Կոճապղպեղ – 1 թ/գ
12. Աղ – 1/2 թ/գ
13. Մշկընկույզ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրին ավելացնել աղ, շաքարավազ, խառնել: Սառը կարագը քերել քերիչով և տրորել ալյուրի հետ: Ստանալ փշրանք: Ավելացնել սառը ջուր, խմոր հունցել: Խմորը փաթաթել սննդային թաղանթի մեջ և 30 րոպեով դնել սառնարանը:
2. Խմորը գրտնակել 3/4 մմ հաստությամբ: Տեղադրել կաղապարի մեջ, եզրերը կտրել: Ավելացած խմորը փաթաթել թաղանթի մեջ, դնել սառնարանը:
3. Գրտնակած խմորի վրա թխելու համար նախատեսված թուղթ փռել, վրան ծանրություն լցնել (լոբի, բրինձ): Թխել 25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
4. Հանել ջեռոցից, հեռացնել ծանրությունը, թողնել, որ սառչի: Մնացած խմորից տերևներ ձևավորել, վրան ձվի սպիտակուց քսել և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
5. Թասի մեջ խառնել դդմի խյուսը և խտացրած կաթը: Ավելացնել դարչինը, կոճապղպեղը, աղը, մշկընկույզը, խառնել: Ավելացնել ձվերը, խառնել, ստանալ միասեռ զանգված:
6. Ստացված խյուսը լցնել խմորի շերտի վրա, թխել 180 աստիճան ջեռոցում 55-60 րոպե:
7. Թողնել, որ սառչի, որից հետո 3 ժամով ուղարկել սառնարանը:
8. Մատուցելիս զարդարել տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը