
Հրապարակվել են հակաքովիդային կանոնները Պեկինի Օլիմպիական խաղերի մարզիկների եւ լրագրողների համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), Միջազգային Պարալիմպիական կոմիտեն եւ «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են 2022 թվականի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերին մարզիկների եւ լրագրղների համար հակաքովիդային կանոնների առաջին տարբերակը: Այդ մասին հաղորդվում է ՄՕԿ-ի կայքում:
Պատվաստման լրիվ ցիկլ անցած մարզիները կազատվեն 21-օրա կարանտինից: Պատվաստում չանցած որոշ մարզիկների կարող են տրամադրվել կարանտին անցնելուց բացառություններ: Ատլետները կանցեն ամենօրյա թեստավորում, կողմնակի օբյեկտներում գտնվելը, որոնք նշված չեն կանոնների ցանկում, արգելված է:
Տոկիոյի խաղերի համանմանությամբ՝ մարզիկները պարտավոր կլիեն օգտագործելու հավելվածը, որում հաշիվ կտան իրենք ինքնազգացողության մասին:
Պեկինի Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու փետրվարի 4-ից մինչեւ 20-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: