Ժողովրդական պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովան («Ձայն» խմբակցություն,«Արդարություն» միավորում) վնասվածք է ստացել Գերագույն ռադայում. նրա գլխին ընկել է դռան փականքը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին:
«Ակնհայտ է, որ տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում այսօր Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որ շարունակական են աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախումները մեր տարածաշրջանում: Նաև տարածաշրջանային դերակատարների մուտքն է թույլ տրվել Հարավային Կովկաս, ու այդ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի հետևանքով մենք հայտնվել ենք այսպիսի դժվարին իրավիճակում»։
Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև:
«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձանագրեց՝ Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, սակայն մեր պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում:
Գերտերությունները իրենց շահերն են ամրագրում մեր ազգային և պետական շահի հաշվին՝ Հայաստանին լուսանցքում թողնելով։ Ինչու։ Մի պարզ պատճառով, ՀՀ իշխանությունը չի որդեգրել պետականապահպան, ազգային շահը պաշտպանող պետական քաղաքականություն և ռազմավարություն, այդպիսով ինքն իրեն դուրս մղելով կայուն գործընկերոջ կարգավիճակից և դնելով թուրք-ադրբեջանական շահերի տիրույթի մեջ:
Վրաստանի 53-ամյա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայրը՝ հայտնի բժիշկ Նիկոլոզ Սահակաշվիլին, սրտի նոպայից հետո տեղափոխվել է Թբիլիսիի Չապիձեի կլինիկա: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները:
«Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ։
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։
Եվրամիության ղեկավարները, ամփոփելով Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները, հանդես են եկել ԵՄ-ում տեղաշարժման սահմանափակումները մեղմացնելու օգտին, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, ինչպես նաեւ հորդորել են՝ արագացնել աշխատանքը երրորդ երկրների հետ COVID-հավաստագրերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ:
Համացանցում հայտնվել է ՌԴ Ռյազանի մարզում «Էլաստիկ» գործարանի տարածքում վառոդի արտադրամասում բռնկված պայթյունի տեսագրությունը:
Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի):
ՄԻՊ-ն անպաշտպան չէ, նույնիսկ այն պայմաններում, երբ տոտալ հարձակումների է ենթարկվում. Տիգրան Աբրահամյան
Հոկտեմեբերի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, մահացել էր:
Հայաստանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:
Ռյազանի մարզում վառոդի արտադրության գործարանի արտադրամասում պայթյունի հետեւանքով, որին հետեւել է հրդեհը, զոհերի թիվը հասել է 16-ի: Հոկտեմբերի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր։
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայում ջախջախիչ պարտության մեղքն համարում է իրենը:
Հոկտեմբերի 21-ին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցներս ելնելով պետության եւ ազգային շահից, կարեւորելով հետպատերազմական իրավիճակում ճիշտ քայլերով եւ գործողություններով պատերազմի հետեւանքների հնարավորին չափ մեղմացումը եւ Հայաստանի հետագա զարգացման համար հենքի ստեղծումը, անհրաժեշտ ենք համարում.
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 22-ին հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին:
«Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
ՄԱԳԱՏԷ-ն հսկում է Հյուսիսային Կորեայի կողմից աշխատանքի ակտիվացումն ատոմային էներգիայի՝ իր համար հասանելի բոլոր ոլորտներում: Այդ մասին ասել Է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի: Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել ԲԱՆԱՎՈՐ ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ այն է նոյեմեբերի 25-ը: Կասեցման միջնորդությունը չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել:
Արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը 37 տարի եղել է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի տնօրենը։ Նա մահացել է այսօր՝ Երևանում, 87 տարեկանում։
Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը 21 հոկտեմբերին տեղի ունեցած իր նիստին ընթացքին ամփոփեց առցանց ձեւաչափով տեղի ունեցած տարածաշրջանային խորհրդաժողովներու արդիւնքները, ինչպէս նաեւ ուսումնասիրեց համահայկական խորհրդաժողովի կազմակերպման կարելիութիւնը 2022-ի գարնան:
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղում։ Այժմ ամենակարևորն այն է, որ վերջնականապես կարգավորվի իրավիճակը սահմանին, առանց ռուսական կողմի մասնակցության ոչինչ անել հնարավոր չէ»։ Այս մասին Վալդայի համաժողովի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հոկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի երկու խոշորագույն կղզիներում: Այդ մասին հայտնում է Radio New Zealand ռադիոկայանն իր կայքում:
ՄԱԿ-ին առընթեր Չինաստանի մշտական ներկայցուցիչ Չժան Ցզյունը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ Տայվանում իրադրությունը չտանել վտանգավոր ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առանձին երկրներ, մասնավորապես ԱՄՆ-ը, վտանգավոր գործողություններ են ձեռնարկում, Տայվանում իրադրությունը տանում են վտանգավոր ուղղությամբ: Կարծում եմ, որ ներկայում մենք պետք Է հորդորենք ԱՄՆ-ին՝ դադարեցնել նման պրակտիկան: Ոչ ոք շահագրգռված չԷ Տայվանին պատերազմի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, թե դա ԱՄՆ-ին ինչ-որ բան կտա»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Կովկասում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում:
Իշխանությունների անգործության արդյունքում գերիների խնդիրն Ադրբեջանը դարձրել է շահարկման առարկա: