Բաժիններ՝

Սահակաշվիլիի հայրը սրտի նոպա է տարել և տեղափոխվել հիվանդանոց

Վրաստանի 53-ամյա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայրը՝ հայտնի բժիշկ Նիկոլոզ Սահակաշվիլին, սրտի նոպայից հետո տեղափոխվել է Թբիլիսիի Չապիձեի կլինիկա: Այդ մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Մի քանի օր առաջ Սահակաշվիլի-ավագը ԶԼՄ-ների միջոցով դիմել է որդուն՝ խնդրելով դադարեցնել հացադուլը: Վրաստանի նախկին նախագահը՝ ներկայում Ուկրաինայի քաղաքացի Սահակաշվիլին, սեպտեմբերի 29-ին գաղտնի ժամանել էր Թբիլիսի:

Հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալել են Թբիլիսիում եւ տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ: Վրաստանում Սահակաշվիլին անցել է մի քանի քրեական գործերով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ նրան անմիջապես կձերբակալեն, երբ վերջինս անցնի սահմանը:

Իր ձերբակալումը Սահակաշվիլին համարում է անօրինական, իսկ մեղադրանքները՝ կեղծ: Ձերբակալության օրը նա հայտարարել է հացադուլ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս