
Պարտության մեղքն իմն է. Ժոզե Մոուրինյո

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայում ջախջախիչ պարտության մեղքն համարում է իրենը:
«Պարտության մեղքն իմն է: Ուզում էի մեկնարկային կազմում ընդգրկել համեմատաբար թույլ ֆուտբոլիստների` մյուսներին հանգստանալու հնարավորություն տալով: Մրցակցի մեկնարկային կազմն ավելի ուժեղ էր, և «Ռոմա»-ում էլ ֆուտբոլիստների մի խումբ ավելի բարձր է մյուսներից»,-ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Ռոմա»-ն, մրցելով «Բոդյո-Գլիմտ»-ի հետ, զիջել է 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների շարքում էր և փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։