Բաժիններ՝

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայում

Հոկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի երկու խոշորագույն կղզիներում: Այդ մասին հայտնում է Radio New Zealand ռադիոկայանն իր կայքում:

Ռադիոկայանի տվյալներով՝ սկզբնապես մագնիտուդը գնահատվել է 5,4, բայց ավելի ուշ բարձրացվել է: Էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում: Օջախն ընկած է եղել 207 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, երկրաշարժը դարձել է երկրի մայրաքաղաք Վելինգտոնում վարչապետ Ջասինդա Արդենի ճեպազրույցի ոչ մեծ ընդհատման պատճառ:

Դադարից հետո միջոցառումը, որը նվիրված ր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, շարունակվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս