
Ռյազանի մարզի գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի

Ռյազանի մարզում վառոդի արտադրության գործարանի արտադրամասում պայթյունի հետեւանքով, որին հետեւել է հրդեհը, զոհերի թիվը հասել է 16-ի: Հոկտեմբերի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր։
«Ընդամենն այժմ գտնվել է 15 մարդու մարմին, մնացածներին որոնում են»,- ասել է գործակալության զրուցակցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնաբերվել է 12 մարդու մարմին: Տարածաշրջանի իշխանությունները հավաստել են 15 մարդու մահը:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնել էին, որ պատահարի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, մեկը հոսպիտալացվել է, իննի ճակատագիրն անհայտ է:
Աղբյուրն ավելի վաղ պազաբանել էր, որ, ըստ նախնական վարկածի, նրանք նույնպես զոհվել են: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մարզի դատախազությունը կազմակերպել է հսկիչ միջոցառումներ: Իրավապահ մարմինների գործունեության համակարգման համար պատահարի վայր է ժամանել Ռյազանի մարզի դատախազի պաշտոնակատարը: