ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհին անհրաժեշտ է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտրարությամբ նա տեսաուղերձով հանդես է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում։
31-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի Հադրութ քաղաքի մի խումբ բնակիչներ կրկին բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը հոգա իրենց կեցության և բնակարանի խնդիրները՝ նշելով, որ իրենք իրենց կամքով չեն թողել Հադրութը, այլ բռնի տեղահանվել են։
Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ- Միկդատը կրկին պահանջել է, որ Թուրքիան իրենց երկրի տարածքից հեռացնի զորքերը:
«Թալիբան» իսլամական աֆղանական շարժումը հաջող է գնահատել հոկտեմբերի 10-ին Դոհայում ԱՄՆ-ի պատվիրակության հետ անցկացված բանակցությունները։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱՄՆ-ը հայտարարել է Աֆղանստանին մարդասիրական օգնության մատակարարումներ ապահովելու մտադրության մասին: Այդ մասին ասված է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության, որն ստեղծել է «Թալիբան» շարժումը, արտաքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 11-ին տարածած հայտարարության մեջ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
2018-ին Հայաստանի և Արցախի դեմ սկիզբ առած դավադրությունը շարունակվում է։ Եվ Հայաստանի քաղաքական դաշտն այլևս քաղաքական տրամաբանությունից դուրս է։
Նշվում է, որ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Կառավարության ներկայացուցիչները հլու-հնազանդ ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի հրահանգներն ի կատար ածելու համար: Այս անգամ խոսքը՝ Կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում Փաշինյանի՝ բարկության ու տված հրահանգի մասին է, այլ կերպ ասած՝ բոլոր հնարավոր ու անհնար գործողություններով հանրության մեծ շերտին դրդելու, պարտադրելու պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այց է կատարել Երևան, որի մասին նախապես չէր հայտարարվել, ինչն էլ ստիպել է փորձագետներին մեծ ուշադրություն դարձնել այցին: Այս մասին գրում է ռուս ականավոր քաղաքագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանի հարցով փորձագետ և «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նկատելով, որ այցը տեղի է ունեցել Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուն ընդառաջ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում:
«Ավրորա» մրցանակի դափնեկիրը իր գումարի 25% կնվիրաբերի արցախցիներին:
Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մի կողմից, և Ռուսաստանը՝ մյուս:
2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը. անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտնեցին Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունից:
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու էր խմբավորման ֆինանսների համար:
Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։
Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 11-ին կաճեն գրեթե երկու տոկոսով, քանի որ դրա բարձր պահանջարկը պահպանվում է ամենից առաջ թանկ գազի պատճառով:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։
ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը: