Բաժիններ՝

Նավթի գներն աճել են գրեթե երկու տոկոսով

Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 11-ին կաճեն գրեթե երկու տոկոսով, քանի որ դրա բարձր պահանջարկը պահպանվում է ամենից առաջ թանկ գազի պատճառով: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները:

Երեւանի ժամանակով 09:04-ի դրությամբ, Brent մակնիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը կտրուկ բարձրանում է մեկ բարելի դիմաց 1,63 տոկոսով՝ հասնելով 83,74 դոլարի, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսներինը՝ 2,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80,95 դոլարի: Հոկտեմբերի 11-ի առավոտյան նավթի շուկայում շարունակվում է նախորդ շաբաթվա աճը, ինչին նպաստումէ դրա բարձր պահանջարկը՝ որպես բնական գազի այլընտրանք, որը խիստ թանկացել է: Այսպես, Եվրոպայում գազի ֆյուչերսների գներն օգոստոսի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջն աճել է գրեթե կրկնակի, իսկ պատմական առավելագույնը գրանցվել է հոկտեմբերի 6-ին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1937 դոլար: Ճիշտ է, մինչեւ շաբաթվա վերջը դրանք նվազել են գրեթե մինչեւ 1000 դոլար, բայց գազի փոխարինման պահանջարկին լուրջ խթան է տրվել:

Բացի այդ, ՕՊԷՔ+-ի վերջին նիստի ընթացքում դաշինքը որոշում է ընդունել չարագացնել նավթի արդյունահանման ավելացումը: Օգոստոսից նա արդյունահանումն ամեն ամիս ավելացնում է օրական 400 հազար բարելով՝ հուսալով մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի վերջն աստիճանաբար հրաժարվել այդ սահմանափակումներից: «Նավթի գներն առաջվա պես պահպանվում են էներգիայի մի քանի սպառողների կողմից բարձր պահանջարկի պատճառով, որոնք կարող են նավթն օգտագործել որպես բնական գազի այլընտրանք, ինչպես նաեւ ՕՊԷՔ+-ի կողմից նավթի սահմանափակ մատակարարումների պատճառով»,- Wall Street Journal թերթին մեկնաբանել են NAB-ի վերլուծաբանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս