Բաժիններ՝

Կողոպուտ` Իսահակյան փողոցում

Սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը տասին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Իսահակյան փողոցի ռեստորանից գողացել են բջջային հեռախոս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր որոշ հանգամանքներ։ Ռեստորանի բացօթյա հատվածում տեղադրված սեղանի վրայից անհայտ մեկը վերցրել էր թանկարժեք բջջայինն ու փախել։ Սեղանակիցները հետապնդել էին, բայց՝ անարդյունք։ Փախչողի արտաքին նկարագիրն էլ շատ բան չէր հուշում։

Կենտրոնականի քրեական հետախույզներին մնում էր կողոպուտը բացահայտել օպերատիվ միջոցներով։ Դեպքից երկու օր անց նրանց հաջողվեց պարզել, որ հեռախոսը բացահայտ հափշտակել էր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Սեպտեմբերի 20-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Ամիրյան ու Նալբանդյան փողոցների խաչմերուկում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930