պտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին։
Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը:
Ինչու՞ պետք է պատվաստվեն արդեն իսկ Քովիդով հիվանդացած մարդիկ, երբ նրանց վարակման հանդեպ անընկալունակությունը շատ ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան ներկայում կիրառվող բոլոր պատվաստանյութերի դեպքում։
Սրտի խոր ցավով տեղեկացա Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Արա Զոհրաբյանի և «Ազատ կամք» նախաձեռնության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով։
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ժնեւում կանցկացվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։
Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։
Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ Հայաստանում կան ինստիտուտուտներ ովքեր ի վիճակի են վերլուծել զարգացումները , եւ իրավիճակից բխող քայլեր իրականացնել։
Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 23-27-ն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Դամասկոսն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն:
Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր խորհրդարանում «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց, որ հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտնող մի շարք սահմանափակումների վերաբերյալ կան բազմաթիվ մտահոգություններ։
Սեպտեմբերի 22-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում մոտ 5 օր դադարից հետո կրկին փորման աշխատանքներ են սկսվել՝ շինհրապարակով անցնող գազատարի հարևանությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ:
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը.
Սիրիայի կառավարությունը համառորեն պնդում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը կոշտ ձեւով վերստին ուշադրությունը հրավիրել է դաշինքի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը վերաբերող Ռուսաստանի առաջարկությունների վրա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 18։00-20։00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, ով նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արա Զոհրաբյանը նաև խնդրեց, որպեսզի նախարարը պատասխանի հետևյալ հարցին, թե ՊՇՌ թեստի սերտիֆիկատի պահանջը, որն իր հրամանով է սահմանել, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ պատժի՞, թե՞ հակահամաճարակային։
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։
Թեհրանում բանակցություններ վարելու նպատակով հանդիպում են անցկացնելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։
Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 939 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 648-ի: