«Փաստորեն Կառավարությունը, ՊՆ-ը, ԳՇ-ը, ԱԱԾ-ն տնայնագործներ դուրս եկան…»․ Վիտալի Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ Հայաստանում կան ինստիտուտուտներ ովքեր ի վիճակի են վերլուծել զարգացումները , եւ իրավիճակից բխող քայլեր իրականացնել։

Իսկ երբ փորձագետները, քաղաքական եւ ռազմական գործիչները պատերազմից ամիսներ առաջ բղավում էին, որ ստեղծված իրավիճակում պատերազմը անխուսափելի է, եւ պետք է քայլեր իրականացնել եւ պատրաստ լինել այդ հարվածը ընդունելուն, Փաշինյանը այդ մարդկանց խորհուրդ էր տալիս, որ հանգիստ նստեն տեղները, եւ այդ մարդկանց անվանում էր տնայնագործ գեոպոլիտիկներ։

Սակայն ինչպես պարզվեց պատերազմից հետո, տնայնագործ գեոպոլիտիկները հենց իշխանությունն էր, իսկ Փաշինյանը տարբեր առիթներով արդեն իսկ սկսեց խոստովանել, որ մինչեւ պատերազմի սկսելու վերջին օրը, այդ նույն ինստիտուտները զեկուցում էին, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ։

Փաստորեն Կառավարությունը, ՊՆ-ը, ԳՇ-ը, ԱԱԾ-ն տնայնագործներ դուրս եկան…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930