«Ցանկանում եմ պատրաստակամությունս հայտնել այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար». Իրակլի Ղարիբաշվիլին՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը։

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Ցանկանում եմ պատրաստակամությունս հայտնել այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար։

Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանական տարեթիվը, իսկ մեր եղբայրական հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հաջողություն, բարություն, առաջընթաց և բարօրություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930