Բաժիններ՝

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանը մաքսային ոլորտում նախանշվող համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում մաքսային բարեփոխումներին աջակցմանը, մասնավորապես, ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից ապագա մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու ընտրության մեխանիզմների ներդրմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր կողմից պատրաստակամություն է հայտնել ծրագրի գործունեության մանդատի շրջանակներում աջակցել ՊԵԿ-ում նախանշված բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՊԵԿ-ին տրամադրված աջակցության արդյունավետությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս